Oկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել․ ի՞նչ է հայտնի

Oկուպացված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել․ ի՞նչ է հայտնի

Մարտի 13-ի գիշերը օկուպացված Արցախ ուղարկված ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել։
Այդ մասին հայտնում է այդ երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ ոստիկանի կողմից հրազենի հետ անզգույշ վարվելու արդյունքում վիրավորվել են ոստիկաններ Ռամիզ Իսմաիլովը (ծնված 1982 թ.) և Աբիդ Մուստաֆազադեն։ 

Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը տեղում է մահացել, մյուսը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։
Կատարվում է հետաքննություն։