Հետաքննել հայամետ գործիչներին․ Հաջիևն էլի նոպայի մեջ է

Հետաքննել հայամետ գործիչներին․ Հաջիևն էլի նոպայի մեջ է

Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի մոտ կրկին «հակահայկական սրացումներ են նկատվել»։

Նա X սոցիալական ցանցում գրել է, թե «ԱՄՆ-ում և Եվրոպայում հայամետ քաղաքական գործիչների դեմ պետք է հետաքննություն իրականացվի»։

Համաշխարհային մասշտաբով կաշառակեր բռնապետի՝ Ալիևի օգնականը հրապարակել է The New York Post-ից մի հատված, որում, նշված է «ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսի հայազգի կնոջ կողմից, իբր, հնարավոր իրավախախտում կատարելու մասին»։

«Փողերն ամեն ինչ որոշում են: ԱՄՆ-ի և Եվրոպայի բոլոր հակաադրբեջանական, հայամետ լոբբիստներն ու քաղաքական գործիչները պետք է ենթարկվեն հետագա հետաքննության»,- գրել է Հաջիևը: