Այս երկրներում հայտնաբերվել են կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր 

Այս երկրներում հայտնաբերվել են կապիկի ծաղիկ հիվանդությամբ վարակման դեպքեր 

Ավստրալիայում եւ Կանադայում հայտնաբերվել են կապիկի ծաղիկ կոչված հիվանդությամբ վարակման առաջին դեպքերը։ Ավստրալիայում այն հայտնաբերվել է մի տուրիստի մոտ, ով վերադարձել էր Եվրոպայից։ Երկու վարակման դեպք արձանագրվել է նաեւ Կանադայում։

Ավստրալիայում վարակակիրը քառասուն տարեկան տղամարդ է, ով դիմել էր հիվանդանոց՝ Եվրոպա կատարած ուղեւորությունից վերադառնալուց մի քանի օր անց։ Կանադայում վարակակիրները երկուսն են եւ հանդիսանում են Քվեբեկ նահանգի բնակիչներ։ Ավստրալացի վարակակիրը Նոր Հարավային Ուելսի բնակիչ է։