Բրյուսովում ռեկտոր են ընտրել

Բրյուսովում ռեկտոր են ընտրել

Շաբաթներ առաջ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար: Օրերս մենք գրել էինք, որ մրցույթին մասնակցելու համար մեկ հոգի է դիմել եւ այդ մեկը` հենց ռեկտորի ԺՊ Դավիջ Գյուրջինյանն է, ով արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ԺՊ-ի պարտականությունները: 

Այսօր արդեն՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքում բ.գ.թ., դոցենտ Դավիթ Գյուրջինյանը միաձայն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում։ Ինչը եւ կանխատեսելի էր, քանի որ մեկ թեկնածուի դեպքում դա ոչ այլ ինչ է՝ քան նշանակում։