Հաշմված երեխաների արյունով «բազառ» ես անում հայ ժողովրդի ազատության խնդիրը

Հաշմված երեխաների արյունով «բազառ» ես անում հայ ժողովրդի ազատության խնդիրը

«Ձայն հայրենյաց» նախաձեռնության խորհրդի անդամ, գրականագետ Սերժ Սրապիոնյանն այսօր հրավիրված հանրահավաքի ժամանակ իր խոսքում նշեց, որ իր համար անհասկանալի է ԱԽ քարտուղարի` թուրքին ձեռք մեկնելու եւ նրա հետ եղբայրություն անելու քարոզը:

Ըստ նրա, չպետք է հավատալ նաեւ այն ընտրություններին, որի ղեկավարը պետք է լինի կամ որը պետք է համակարգի Նիկոլ Փաշինյանը. «Այս մարդը եկել է քանդելու երկիրը եւ այս ժողովրդին հասցնելու վերջնական ոչնչացման եւ այստեղ ոչ մի չափազանցություն չկա, տեսե՞լ եք գյուղերում, սգավոր տներում ինչ է կատարվում: Իսկ սա այս մարդկանց արյունոտ թատրոնի արդյունքն է, որը դուրս է գալիս մեր ժողովրդի երակներից: Դուք մտածում եք արդյոք, թե ինչու են ալենսիմոնյանները, տիգրանավինյանները, արմենգրիգորյանները, դանիելիոանիսյանները ամբողջ օրը քարոզում թուրքի հետ եղբայրություն, որովհետեւ քո երակներից ոչ թե արյան, կաթի, այլ անգամ ջրի մի կաթիլ չես դրել այս երկրի հողի վրա եւ այդ հաշմված երեխաների արյունով «բազառ» ես անում հայ ժողովրդի ազատության ու հայրենիքի խնդիրը, ամեն օր մկրատվող մեր սահմանների խնդիրը: Վաղը պարզապես քացով խփելու են ձեր դռներին եւ դուռը բացելով հանդիպելու եք ասկյարի խոզանման դեմքին, այն ժամանակ կհասկանաք թե այս 3 տարիների ընթացքում մեզ ուր էին քշում, ինչ վախճան է սպասվում մեզ, որը շատ տխուր է լինելու: Եվ այս տագնապը կա հայ ժողովրդի բոլոր շերտերի մեջ. նրանց մեջ, ովքեր իրենց տներում նստած են, նրանց մեջ, ովքեր ամեն օր այստեղ են, նրանց մեջ, ովքեր արտաքուստ թվում է թե անտարբեր են: Բոլորի հոգում տագնապներ կան»: