Թուրքիայի Կենտրոնական բանկը մեկնարկային տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 17 տոկոս

Թուրքիայի Կենտրոնական բանկը մեկնարկային տոկոսադրույքը բարձրացրել է մինչեւ 17 տոկոս

Թուրքիայի Կենտրոնական բանկը որոշում է կայացրել մենկարկային տոկոսադրույքը բարձրացնել 15 տոկոսից մինչեւ 17 տոկոս։ Հիշեցնենք, որ նույն ԿԲ-ն, մինչեւ վերջերս այլ քաղաքականություն էր վարում, 24 տոկոսի հասած մեկնարկային տոկոսադույքը նվազեցնելով մինչեւ 19,75 տոկոսի, իսկ հետո էլ՝ 10,25 տոկոսի։

Սակայն հաշվի առնելով թուրքական լիրայի շարունակվող գնանկումը, նոյեմբերի տասնիննին կտրուկ բարձրացրեց այն մինչեւ 15 տոկոսի, ազգային արժույթին աջակցելու համար։ Լիրան էլ նոյեմբերի ութին գրանցեց իր պատմական նվազագույն փոխարժեքը՝ 1 դոլարի դիմաց 8,5876 լիրա ցուցիչն արձանագրելով։

Այս ցուցիչից հետո Թուրքիայի նախագահը փոխեց ԿԲ ղեկավարին եւ Ֆինանսների նախարարին եւ մեկնարկային տոկոսադրույքը սկսեց աճել։ Լիրան կայունացավ մի փոքր այն բանից հետո, երբ հայտնի դարձավ Ղարաբաղում եռակողմ հայտարարության ընդունման մասին։ Այժմ կարծես թե վիճակը կայունանում է եւ մեկ դոլարն արժե 7, 57 լիրա մոտ։ Այս իրավճակում մեկնարկային տոկոսի դրույքաչափ բարձրացնելը հավելյալ օժանդակություն է լիրային։ Վերլուծաբանները, ըստ Reutres-ի փոխժանցման, կարծում էին, որ այս բարձրացումը կլինի 16,5 տոկոս։