Իրանը վախկոտ է, ռուս խաղաղապահները՝ անգործունյա․ Բաքվում էլի «գժվել են»

Իրանը վախկոտ է, ռուս խաղաղապահները՝ անգործունյա․ Բաքվում էլի «գժվել են»

Ադրբեջանի խորհրդարանում հերթական հիստերիան հասել է աբսուրդի՝ գերազանցելով Բաքվի հակահայկական (և ոչ միայն) մեղադրանքների բնույթն ու աշխարհագրությունը։

«Ահաբեկչությունը ֆինանսավորվում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից։ Հենց այս երկրներն են զենք մատակարարում Հայաստանին»,-Միլլի Մեջլիսիում հայտարարել է պատգամավոր Ագիլ Աբասը։

«Այսօր բոլոր իրադարձությունները տեղի են ունենում խաղաղապահների աչքի առաջ։ Ես նրանց անվանում եմ անգործունյաներ: Եկեք չվախենանք այդ մասին խոսելուց։ Իրանը վախկոտ երկիր է, մենք դա գիտենք։ Բայց եկեք խոսենք ուրիշների մասին»,-ասել է նա։

Իր հերթին, հանձնաժողովներից մեկի նախագահ Զիյաֆաթ Ասկերովը հայտարարել է, թե իրենց նպատակն է դադարեցնել այն խողովակների գործունեությունը, որոնցով «ահաբեկչությունը ֆինանսավորվում է Իրանից, Հայաստանից և այլ պետություններից»։