«Եվրատեսիլ 2023»․ Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ

«Եվրատեսիլ 2023»․ Հայաստանն անցավ եզրափակիչ փուլ

Քիչ առաջ Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ավարտվեց «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետն իր Future lover երգով անցավ եզրափակիչ փուլ։ Հայաստանից բացի եզրափակիչ անցան Ալբանիան, Կիպրոսը, Էստոնիան, Բելգիան, Լիտվան, Ավստրալիան, Սլովենիան, Ավստրիան, Լեհաստանը։

Հիշեցնենք, որ եզրափակիչ համերգը կայանալու է մայիսի 13-ին։

Առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ փուլ էին անցել Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան։