Դոնալդ Թրամփի փեսան առաջադրվել է Նոբելյան մրցանակի

Դոնալդ Թրամփի փեսան առաջադրվել է Նոբելյան մրցանակի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, ով նաեւ նրա ավագ խորհրդականն էր հանդիսանում, եւ վերջինիս օգնական Ավի Բերկովիցը առաջադրվել են Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի եւ արաբական աշխարհի պետությունների միջեւ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ իրականացված չորս բանակցություններում եւ դրանց արդյունքում կնքված չորս համաձայնագրերում մասնակցություն ունենալու համար, որոնք հայտնի են «Աբրահամի համաձայնագրեր» ընդհանուր անունով։

Մասնավորապես, նրանք առանցքային դերակատարություն են ունեցել Իսրայելի եւ՝ ԱՄԷ, Բահրեյի, Սուդանի եւ Մարոկկոյի միջեւ հարաբերությունների նորմալացման գործում։ Քուշները հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է առաջադրված լինելու համար նման մեծ հեղինակություն ունեցող մրցանակի համար։