Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ հայտնի է նիստի օրը

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ հայտնի է նիստի օրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ դատական հայցն է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին «Հրապարակ»-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Ռոբերտ Քոչարյանը պահանջում է հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանել։ 

Հայցի հիմքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են, մասնավորապես՝ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը և այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

Գործը մակագրվել է դատավոր Տիգրան Գրիգորյանին, առաջին նիստը տեղի է ունենալու վաղը, 14։00-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատի տալիս վարչապետին, առաջին անգամ հայցը կրկին հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից:  Այն ժամանակ հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր: