Պատասխանատվությունից խուսափելու ձեւը

Պատասխանատվությունից խուսափելու ձեւը

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը պետք է ներկայանա դատարան եւ պատասխանի մի հարցի՝ ի՞նչ հիմքով է Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի մասին ասել, որ թաղումներին մարդկանց օգնելու եղանակով ընտրակաշառք է բաժանում:

Դատական նիստը նշանակված է հուլիսի 4-ին: Հարցին՝ կներկայանա՞, Մանվել Սարգսյանը պատասխանել է. «Իհարկե, մասնակցելու եմ: Արցախում դատարան չկա, բայց այս ամբողջ ապօրինությունների մասին պետք է հայտնի դառնա: Այս ամենը վերաբերում է ոչ միայն ինձ, վաղը Հայաստանի ցանկացած քաղաքացու կարող են ներգրավել այսպիսի անօրինական գործընթացների մեջ»:

Նա աբսուրդային եւ հակաօրինական է համարում իրավիճակը, երբ մի երկրի քաղաքացին պատասխան է տալիս այլ երկրի դատարանի առաջ:Պատասխանատվությունից խուսափելու ձեւ, ինչպես տեսնում ենք, քաղաքագետը գտել է: Բայց եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվելու լինենք, ապա ո՞ր իրավունքով էր այլ երկրի քաղաքացի Մանվել Սարգսյանը քարոզչություն անում այլ երկրի նախագահի թեկնածուներից մեկի օգտին եւ սեւ հակաքարոզչություն՝ մյուսի դեմ: Այլ երկրի քաղաքացի Մանվել Սարգսյանի փաստացի մասնակցությունը մեկ այլ երկրի ընտրական գործընթացներին օրինակա՞ն էր: Խոսքը նրա վերլուծական նյութերի մասին է, այլ՝  Ստեփանակերտու եւ Արցախի շրջաններում իրականացրած կոնկրետ քարոզչական եւ հակաքարոզչական աշխատանքի: Հիմա, երբ եկել է ասածի համար պատասխանատվության պահը, Մանվել Սարգսյանը փաստարկում է Հայաստանի քաղաքացիության հանգամանքով: Բայց Հաայստանի քաղաքացիությունը նրան ազատու՞մ է Արցախի նախագահի թեկնածուի հասցեին ակնհայտ կեղծ եւ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար պատասխանատվությունից: