Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ․ Դմիտրի Պեսկով

Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ․ Դմիտրի Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, ում կընտրի ամերիկացի ժողովուրդը, եւ հույս ունի, որ կկարողանա երկխոսություն հաստատել ու գտնել ուղիներ հարաբերությունների նորմալացման համար։

«Նախագահ Պուտինը բազմիցս է ասել, որ հարգանք է ցուցաբերում ամերիկյան ժողովրդի ցանկացած ընտրության հանդեպ եւ պատրաստ է աշխատել ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ։ Մենք ամեն դեպքում հույս ունենք, որ կկարողանանք հաստատել երկխոսություն եւ միասին պայմանավորվել երկկողմ հարաբերությունների նորմալացման շուրջ, հատկապես, որ դրանք մի մասը, որոնք վերաբերում են անվտանգությանն ու կայունությանը, առնչվում են ոչ միայն մեր երկու ժողովուրդներին, այլ նաեւ փաստացի կերպով՝ ողջ աշխարհին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Պեսկովը։ Միաժամանակ նաեւ նա նկատել է, որ Կրեմլում ավելի կոռեկտ են համարում սպասել այն պահին, երբ կհայտարարվեն ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ միայն դրանից հետո հանդե սգալ շնորհավորանքով։