Մթերքի պաշար ունեն, արհեստական գնաճի վերահսկողության հավես՝ ոչ

Մթերքի պաշար ունեն, արհեստական գնաճի վերահսկողության հավես՝ ոչ

Արդեն քանի օր է Երևանի մեծ ու փոքր խանութներում մարդկանց մեծ  հերթեր են։ Կիսադատարկ են ձեթերի բաժնի ցուցափեղկերը։ Փոքր խանութներում էլ չկա շաքարավազ, ընդեղենն ու այլուրն էլ  պակասել է։ Ակնհայտ նկատվում է նաև գների արհեստական աճ։

Արհեստական, որովհետև ընդամենը մի քանի օր առաջ այս խուճապին արձագանքեցին պատկան մարմինները, որոնք հավաստիացրեցին, որ բոլոր տեսակի մթերքների բավականին պաշար ունի Հայաստանը։ Եվ հետո, դեռ ներկրումներն էլ շարունակվում են։

Ունենք- չունենք, բայց վերահսկողություն ապրանքների գների ու նկատվող դեֆիցիտի հավես՝ կարծես թե  չունեն։ Ինչ էլ, որ պարզվի՝ շուկայի տնտեսվարողն իր շահույթի տերն է, իսկ պատկան մարմինների սուտը միշտ էլ սղալով անցնելու է գնա։

Այստեղ անճար ու խուճապին գերի քաղաքացին է, որ կմնա խուճապի ու իր աղքատիկ գրպանի հետ միայնակ։