Նոյեմբերի 9-10 գործի շրջանակներում բազմաթիվ մարդիկ են կալանավորված

Նոյեմբերի 9-10 գործի շրջանակներում բազմաթիվ մարդիկ են կալանավորված

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը օրերս հանրությանը հիշեցրեց արդեն տևական ժամանակ՝ «նոյեմբերի 9-ի» հայտնի զանգվածային անկարգությունների գործով բանտարկված Հակոբ Բերբերյանի մասին:  

«Հակոբը 44 օր դժոխքի միջով անցել և փրկվել է ու Երևան գալուն պես իմացել է, որ թուրքի հարճ կապիտուլյանտը ստորագրել է ստորացուցիչ կապիտուլյացիան: Հիմա էս վիժվածքները Հակոբին մեղադրում են կապիտուլյանտի մամլո խոսնակ Մանեի երեսին թքելու համար»,-գրել էր Նարեկ Սամսոնյանը, հավելելով, որ Հակոբը քաղաքական հետապնդման զոհ է։

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «նոյեմբերի 9-10-»-ի գործի շրրջանակներում բազմաթիվ մարդիկ են կալանավորված, այդ թվում՝ Հակոբը։ Հաշվի առնելով, որ շաբաթ օրն այս թեմայով մամուլի ասուլիս է, այսօր շատ մանրամասներ հայտնելը ճիշտ չի համարում։

«Անգամ դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժել էր Հակոբին կալանավորելու միջնորդությունը, և նա երկար ժամանակ մնացել է ազատության մեջ, բայց հետո նորից բեկանել են և Հակոբին կալանավորել են»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։