Հայերն այսօր էլ են ջարդերի սպառնալիքի տակ զուտ նրա համար, որ հայ են. Ժոնաթան Լաքոտ

Հայերն այսօր էլ են ջարդերի սպառնալիքի տակ զուտ նրա համար, որ հայ են. Ժոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտն իր ֆեյսբուքյան էջում հիշեցրել է, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։

Ի պատասխան ադրբեջանցի օգտատերի մեկնաբանության, թե ֆրանսիացիներն էլ ալժիրցիներին են մասսայաբար սպանել, Հայաստանի մեծ բարեկամը պատասխանել է.

«Հսկայական տարբերությունն այն է, որ Ֆրանսիան ընդունում է իր հանցագործությունները և գիտի՝ ինչպես առերեսվել իր պատմության հետ»։

Ֆրանսիացի դիվանագետը գրել է նաև, որ հայերը այսօր էլ են ջարդերի սպառնալիքի տակ զուտ նրա համար, որ հայ են։