ՍԴ-ն ժողով է արել, որոշել՝ վերսկսել Քոչարյանի գործի քննությունը

ՍԴ-ն ժողով է արել, որոշել՝ վերսկսել Քոչարյանի գործի քննությունը

Այսօր Սահմանադրական դատարանը նիստ է արել, որտեղ որոշել է վերսկսել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը։  

Հիշեցնենք, որ խորհրդատվական կարծիքներ ստանալու համար ՍԴ-ն դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին, այնտեղից կարծիքներն արդեն հրապարակվել են Քոչարյանի գործի վերաբերյալ։

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռեւս ինքը տեղյակ չէ ՍԴ-ի նշանակած նիստի մասին։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների մասին նախագիծը: Փոփոխությունների համաձայն, ՍԴ այն դատավորները, ովքեր պաշտոնավարել են 12 և ավել տարի, կհեռացվեն ՍԴ-ից, իսկ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել, սակայն չի լինի ՍԴ նախագահ: