Իմ ինքնամեկուսացված ժամանակն ափսոս է այդ գաղափարը քննադատելու համար

Իմ ինքնամեկուսացված ժամանակն ափսոս է այդ գաղափարը քննադատելու համար

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է Հալաբյանին հարակից բնակելի համալիրի կառուցման առաջարկին, որը նախօրեին ներկայացվեց քաղաքապետի կողմից.

«2007 թվականին Հայնախագծում, մասնավորապես Սերգեյ Ամիրաղյանի արվեստանոցում, աշխատելիս մասնակցել եմ Աջափնյակ համայքի գոտեւորման նախագծի մշակման աշխատանքներին, որի շրջանակում մշակվել է Հալաբյան - Աբելյան փողոցներին հարող թաղամասի վերակառուցման հայեցակարգը։ Հետագա տարիներին մի քանի անգամ ուսանողների հետ անդրադարձել ենք այդ տարածքին, իսկ 2017-2018 թվականներին մշակել եմ Թումոյի կամպուսի ընդարձակման հայեցակարգը, որի շրջանակում առաջին անգամվա համար առաջադրվել է մետրոյի դեպոյի կառուցապատման հաշվին մետրոյի կայարանի կառուցման գաղափարը, որն հիմա կարծես թե իրականացվում է։ Այնպես որ այս տարածքի հետ բազմաթիվ առնչություններ եմ ունեցել։

Այս ամենով հանդերձ երեկվանից շրջանառվող Հալաբյան փողոցին հարող թաղամասի նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնելն ընդհանրապես իձ հետաքրքիր չի ու այդպես եմ արձագանքել տարբեր լրատվականների։

Դրա համար ունեմ երկու պատճառ, նախ վերոնշյալը հաշվի առնելով այդ տարածքի վերաբերյալ ես չեմ կարող "ձեռի" հետ կարծիք հայտնել։ Երկրորդ՝ այս պահին առկա եւ սպասվելիք "շրիշակից ներքեւ" նախաձեռնությունները 2018-ի փոփոխություններից հետո նախա2018-ական զարգացումների շարունակությունը լինելով մի քանի անգամ ավելի անընդունելի ու վիրավորական են ինձ համար։

Ուստի իմ ինքնամեկուսացված ժամանակն իրոք ափսոս է այդ գաղափարը քննադատելու համար, հատկապես այն դեպքում, որ գրեթե վստահ եմ այդ նախագիծը չի իրականանալու։ Նախաձեռնության հեղինակներն առավելագույնը 1-2 շենք հաջողացնելու են "պոկել" նեղն ընկած պետությունից, որը հետ-կորոնավիրուսային իրավիճակում ցանկացած նման տհաս առաջարակին տոն է տալու, վկան՝ մի քանի օր առաջ Հին Երեւան նախագծով հետաքրքրվող բարձրաստիճան պաշտոնյաների այցը։

Սպասեք ավելի ծիծաղելի նախագծեր, դեռ ամեն ինչ առջեւում է... Ինչպես մի դասական ասեց վերջերս. կորոնավիրուսից հետո կյանք կա, իսկ ոմանց համար իրոք կյանք ա լինելու կորոնավիրուսից հետո եկող ներդրումների հոսքը»։