Ուկրաինայի ԱԳՆ-ն Սաակաշվիլիի հարցով դիմել է Վրաստանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն Սաակաշվիլիի հարցով դիմել է Վրաստանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Միխայիլ Սաակաշվիլիի վիճակի վերաբերյալ և կոչ է արել Վրաստանին թույլ տալ նրան տեղափոխել արտերկիր՝ բուժման համար։

«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է Ուկրաինայի քաղաքացի Միխաիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի զգալի վատթարացմամբ։ Հաշվի առնելով Ուկրաինայի քաղաքացու ծանր վիճակը՝ մենք վրացական կողմին կոչ ենք անում նրան ցուցաբերել համապատասխան բուժօգնություն, ինչպես նաև բավարարել Միխաիլ Սաակաշվիլիի պատիժը վերացնելու խնդրանքը՝ նրան տեղափոխելու եվրոպական կամ ամերիկյան կլինիկաներից մեկը՝ հետագա բուժման համար»,- ասվում է Ուկրաինայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Արտաքին գործերի նախարարությունը Թբիլիսիին կոչ է արել Սաակաշվիլիին տեսակցելու հնարավորություն և մուտքի թույլտվություն տրամադրել Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինցին։