Չեխիայի ԱԳ նախարարը ծաղրածու է անվանել Լավրովին

Չեխիայի ԱԳ նախարարը ծաղրածու է անվանել Լավրովին

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին ծաղրածու է անվանել։
Այս մասին նա գրել է իր Twitter-ում՝ արձագանքելով Լավրովի՝ Չեխիայի նախագահի մասին արված մեկնաբանություններին։

«Ծաղրածու Լավրովի հայտարարությունները Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի մասին ուղղակի ծիծաղելի են, Ռուսաստանը ահաբեկչական պետություն է, և նրա ղեկավարությունը պետք է կանգի միջազգային տրիբունալի առջև»,- ընդգծել է չեխ դիվանագետը։

Ավելի վաղ Politico-ին տված հարցազրույցում Պավելը համոզմունք էր հայտնել, որ Չինաստանին չի կարելի վստահել որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման միջնորդի, քանի որ Պեկինին ձեռնտու է պատերազմը շարունակելը։ 

Լավրովն ասել է, որ Չեխիայի նախագահ Պյոտր Պավելի խոսքերը Չինաստանի մասին «չի համապատասխանում նորմալ քաղաքական գործչի աշխատանքին»։