Աշխարհի գերհզոր տերությունների եռյակը․ հարցման արդյունքներ

Աշխարհի գերհզոր տերությունների եռյակը․ հարցման արդյունքներ

Ռուսաստանը մտել է 2023 թվականի համաշխարհային ամենաազդեցիկ գերտերությունների եռյակը։ Վարկանիշը, որը հիմնված է 17 հազար մարդկանց հարցման վրա, հրապարակել է US News & World Report-ը։

Հարցվածները գնահատել են երկրները՝ ելնելով նրանց քաղաքական, տնտեսական և ռազմական իրավիճակներից:
«ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ աշխարհի ամենահզոր երկրները 2023 թվականին»,- գրում է հրատարակությունը։ 

Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության հզորությունն առաջին հերթին պայմանավորված է նրա հսկայական տարածքով։
US News-ը նաև հավելել է, որ ՌԴ-ում զարգացած են նավթի և գազի արդյունահանումը, գյուղատնտեսությունը և ձկնորսությունը։ Երկիրը համարվում է զենքի խոշոր արտահանող։ Բացի այդ, Ռուսաստանը մեծ ներդրում է ունեցել մշակույթի, գիտության և տիեզերական հետազոտության պատմության մեջ։ 

Այն G20-ի, Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ է:
2022 թվականին Ռուսաստանը նույնպես աշխարհի ամենահզոր տերությունների առաջին եռյակում էր։