Գեներալ Միլին մռայլ կանխատեսումներ ունի Կիևի համար
Ուկրաինական հակահարձակումը չի կարողանա լուծել գրավյալ բոլոր տարածքների ազատագրման խնդիրը։
Այս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին։
«Հարձակումը, թեև նշանակալից է, ունի օպերատիվ և մարտավարական նպատակներ, որոնք սահմանափակ են։
Նույնիսկ եթե դրանք ամբողջությամբ իրականացվեն, ի զորու չեն լինելու լիարժեքորեն հեռացնել ռուսներին», - ասել է Միլին:
Կարծիքներ