Ինչի՞ մեջ է Իսրայելը մեղադրում Թուրքիային

Ինչի՞ մեջ է Իսրայելը մեղադրում Թուրքիային

Թուրքիան ամոնիումի քլորիդ է ուղարկել Գազայի հատված, որտեղից պաղեստինյան դիմադրության կազմակերպությունները հրթիռներ են արտադրել։ Այդ մասին պնդում են իսրայելական լրատվամիջոցները։

Մասնավորապես, «Եդիոտ ախրոնոտ» թերթը մեջբերել է Իսրայելի հարկային ծառայության ներկայացուցչի խոսքերն այն մասին, որ ամռան ընթացքում երկրի մաքսային մարմինները կանխել են Թուրքիայից դեպի Գազայի հատված 16 տոննա ամոնիումի քլորիդի տեղափոխումը։

«Հարկային վարչությանն առընթեր մաքսային աշխատակազմը կշարունակի վճռականորեն գործել՝ կանխելու երկակի նշանակության նյութերի և զենքի մաքսանենգությունը Գազայի հատված», - ասվում է հայտարարության մեջ։