Զելենսկին լավ լուր է հայտնել․ ի՞նչ է հայտնի

Զելենսկին լավ լուր է հայտնել․ ի՞նչ է հայտնի

Ուզում եմ առանձնահատուկ նշել այն ​​զինվորներին, որոնք Բախմուտի շրջանում քայլ առ քայլ Ուկրաինային են վերադարձնում այն ամենը, ինչ պատկանում է մեզ։ Այդ մասին երեկոյան ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Շնորհակալություն 80-րդ բրիգադին, 5-րդ առանձին գրոհային բրիգադին, հանրահայտ 95-րդին և Ազգային ոստիկանության «Լյուտ» գրոհային բրիգադին։ Կլեշչեևկան ազատագրված է։ Կեցցե՛ք»,-նշել է Ուկրաինայի ղեկավարը։

Նշենք, որ Կլեշչեևկան կոչվում է «Բախմուտի բանալի»՝ Բախմուտի շրջանում իր կարևոր ռազմավարական դերի համար։ 
Այս բնակավայրը գտնվում է Բախմուտից ընդամենը յոթ կիլոմետր հեռավորության վրա։