Քաթարում սկսել են ասֆալտը փիրուզագույն ներկել

Քաթարում սկսել են ասֆալտը փիրուզագույն ներկել

Քաթարի հանրային աշխատանքների կատարման հարցերով զբաղվող գերտեսչությունը ճապոնական մի ընկերության հետ սկսել է փորձնական ծրագիր՝ մայրաքաղաք Դոհայի կենտրոնում փողոցները ներկել փիրուզագույն, որպեսզի տեղի ունենա հովացում։ Այս մասին հայտնում է «Ար-Ռայա» պարբերականը։ Մասնագետները հաշվել են, որ մուգ ասֆալտի ջերմաստիճանը +20 աստիճանից ավելի է, քանի որ սեւ գույնը կլանում է եւ ապա արտանետում ջերմությունը։ Իսկ ահա փիրուզագույնի դեպքում ջերմաստիճանը կհասցվի մինչեւ 15-20 աստիճան։ Փորձնական ծրագիրը սկսել են իրականացնել մայրաքաղաք Դոհայի մի այնպիսի շրջանում, որտեղ օդի ջերմասիճանը կարող է հասնել մինչեւ +50 աստիճանի։