Նոր մանրամասներ Ադրբեջանում պաշտոնյայի ձերբակալությունից

Նոր մանրամասներ Ադրբեջանում պաշտոնյայի ձերբակալությունից

Նոր մանրամասներ են հայտնվել Ադրբեջանի վարչական շրջաններից մեկի ղեկավար Նազիմեդին Գուլիեւի ձերբակալությունից։ Ինչպես գրում է Modern.az-ն, ձերբակալության գործողությանը նախորդել է Ադրբեջանի Ֆիննախի կողմից իրականացված տեւական հետաքննությունը, որի արդյունքում Գուլիեւի հետ կապված բացահայտվել են կոռուպցիոն, ֆինանսական չարաշահումների հետ կապված հանցավոր գործողություններ։ Մասնավորապես, նա գոյություն պետության կողմից հատկացված աշխատատեղերի քվոտաների ցուցակները լրացրել է իր մտերիմների անուններով, մոտ 300 հոգի եւ յուրացրել նրանց հասանելիք աշխատավարձերը։ Նա ըստ մեղադրանքի, յուրացրել է նաեւ Գարանբոյ քաղաքի փողոցների ասֆալտապատման համար հատկացված գումարները։ Կան նաեւ այլ հանցադրվագներ։ Նշենք, որ Գուլիեւը տասը տարի ղեկավարել է Գարանբոյի շրջանը, իսկ այս տարվա ապրիլից՝ Աղստաֆի շրջանը։