Կադիրովը «մահացե՞լ» է․ նոր մանրամասներ (լուսանկար)

Կադիրովը «մահացե՞լ» է․ նոր մանրամասներ (լուսանկար)

Վաղ առավոտից ռուսական և ուկրաինական մի շարք տելեգրամյան ալիքներ հակասական տեղեկություններ են տարածում Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի առողջական վիճակի մասին։ 

Նշվում է, որ Մոսկվայում՝ Կրեմլի կենտրոնական հիվանդանոցում, որտեղ, իբր, գտնվում է Չեչնիայի առաջնորդը, իրար ետևից չեչենական պետհամարանիշերով ավտոմեքենաներ են ժամանում, հավաքվում եմ կադիրովյան շրջապատի բարձրաստիճան պաշտոնյաներ և մերձավոր ընկերներ, զինակիցներ։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Կադիրովի առողջական վիճակը կտրուկ վաթտարացել է, որից հետո նա տեղափոխվել է հիվանդանոց և հայտնվել կոմայի մեջ։ Այդ մասին, մասնավորապես, հայտնել էր Ուկրաինայի  հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը։

Այսօր արդեն, ռուսական և ուկրաինական որոշ տելեգրամյան ալիքներ պնդում են, որ Կադիրովն այս գիշեր ուշքի չգալով՝ մահացել է։ Այդ կապակցությամբ, ուկրաինական «Կրիմսկիյ վետեր» տելեգրամյան ալիքը գրել է․ «Ըստ առանձին ռուս քարոզիչների տարածած չհաստատված տեղեկությունների՝ Կադիրովը մահացել է այդ գիշեր»։
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ լուր են հրապարակել Չեչնիայի ղեկավարի մահվան մասին»,- նշում է ռուսական Astra տելեգրամյան ալիքը։

Որոշ ժամանակ անց Կադիրովի մահվան մասին հայտնել է նաև չեչեն իրավապաշտպան Աբուբաքար Յանգուլբաևը։

Եվ ահա, քիչ առաջ, Չեչնիայի ղեկավարի տելեգրամյան ալիքում հայտնվել են նրա վազքի տեսանյութերը․

«Բոլոր նրանց, որոնք չեն կարողանում համացանցում զանազանել ճշմարտությունը ստից, խորհուրդ եմ տալիս զբոսնել մաքուր օդում, կարգի բերել իրենց մտքերը։ Անձրևը հիանալիորեն կազդուրում է»։