Բաժանումից հետո Ջիգանը «ֆոտոշոփի» միջոցով «միավորել է» իրեն և կնոջը

Բաժանումից հետո Ջիգանը «ֆոտոշոփի» միջոցով «միավորել է» իրեն և կնոջը

Ռուսաստանաբնակ բլոգեր Օքսանա Սոմոյլովան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է ներքնազգեստով և կեղծծամով լուսանկար: Նախկին ամուսինը՝ Ջիգանը, անմիջապես շտապել է արձագանքել նախկին կնոջ լուսանկարին: Նա «ֆոտոշոփի» միջոցով ավելացրել է իր նկարը Օքսանայի լուսանկարի կողքին՝ սրտիկ ավելացնելով:

Նշենք, որ ավելի վաղ  Օքսանա Սամոյլովան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ այլևս չի ապրում ռեփեր Ջիգանի հետ։ Այս մասին նա հայտարարել է ի պատասխան հետևորդներից մեկի հարցին: 

«Այժմ մենք միասին չենք ապրում»,- գրել է Սամոյլովան։ «Ես չեմ կարող ձեզ ասել` ինչ է տեղի ունեցել, քանի որ դա միայն իմ պատմությունը չէ»:

Սամոյլովայի խոսքով՝ ամուսինների առանձին բնակության պատճառը «ժամանակի հետ պարզ կդառնա»։ Նա նշել է, որ Ջիգանը Մոսկվայում է և պարբերաբար հանդիպում է իր երեխաներին։