Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված պատարագներ են մատուցվել

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում «Հայոց Մեծ եղեռնի 107-րդ տարելիցի կապակցությամբ Կիևի Սրբոց Նահատակաց մատուռում Ուկրաինայի ժամանակով ուղիղ ժամը 11:00-ին հատուկ պատարագ է մատուցվել ի հշատակ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի Թեմի Առաջնորդ Եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը Կիևի բուն կենտրոնում տեղադրված հայկական խաչքարի մոտ էլ ժամը 14:00-ին է աթողք հնչեցրել ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Միջոցառմանը մասնակցել են համայնքի անդամներ, հրավիրված են եղել բարձաստիճան պաշտոնյաներ, Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների նախագահ Աշոտ Ավանեսյանը, հայերի միության անդամներ: Ուկրաինայի բոլոր խաղաղ շրջաններում հայերի միության անդամներն ու մարդիկ հավաքվել են եկեղեցիներում և խաչքարերի մոտ հարգանքի տուրք մատուցել Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին»,-այս մասին Hraparak.am-ին ասաց Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը:

Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը միջոցառման ընթացքում փոխանցել է միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ հայ ժողովրդին ուղղված ուղերձը, որում մաղթում է Հայաստանին, Արցախին և Ուկրաինային խաղաղություն: