Հաց ու պանիրը միշտ սեղանի վրա էին թողնում

Հաց ու պանիրը միշտ սեղանի վրա էին թողնում

Սյունիքի գյուղերում սովորություն է եղել՝ տան մեծերը, երբ հավաքել են սեղանը, հաց ու պանիրը թողել են սեղանի վրա։ Արգելել են սեղանից հավաքել հաց ու պանիրը։ Ես իմ աչքով եմ տեսել․ ամեն Աստծո օր տատս թափ էր տալիս ճերմակ սփռոցը, ապա փռում սեղանին, վրան դնում թարմ հաց ու պանիր ու ծածկում սրբիչով: Ասում էի՝ տատ, խի՞ ես այդպես անում, ժպտում էր․ -Բալքամ մինը սօված մէր տուռնընա կյամ, թօղ մի դումջակ անի, օտի: Իսկ թե բան է, քաղաքից կամ հեռու տեղից էր մեկը գյուղ գալիս, տատս որպես գյուղի ամենատարեց կին առաջինն իր օջախն էր բերում։ Արծաթե փողերը ճակատին փայլեցնում էր , կարմիր հալավով կանաչ ղաբան հագնում ու սեղան էր գցում, ի՜նչ սեղան։ Մի փակ կամոդ ուներ, ,, մուրջին էր ասում,, որը միայն հյուրերի համար էր բացում։ Լավ- լավ, քաղցր բաներ էր մեջը պահում։ Բացում էր ու բոլորի բերանը բաց էր մնում։ Ասում էի՝ տատի, խի ղոնաղը մեզանից լա՞վ է, որ իրենց ես տալիս։ Բարկանում էր․ -Սասդ կտրի, բա ղոնաղը քինա աշխարհավը մին մեզ խայտառակ անի՞։ Ասի՝ անհաց շնե՞ր են։ Մեր շենի պատիվն եմ պացուր պահում։ Ասելիքս համարյա ասացի, բայց շատերը գուցե չհասկացան, թե էս պատմությունը ինչու պատմեցի։ Նիկոլը կյանքում երևի չի տեսել, թե ոնց են հյուր ընդունում ու ճանապարհում։ Իրենք երբ հաց ուտելուց են եղել ու մեկը դուռը ծեծել է, սեղանը երևի հավաքել, նոր է դուռը բացել։ Իր ստամոքսից ու գրպանից բացի իրեն ուրիշ բան չի հետաքրքրել։ Այլապես օդանավակայանի դռները չէր փակի հայի առաջ ու աշխարհով մեկ խայք ու խայտառակ լինի։ Դուք դեռ վերջին սպասեք։ Մոռացել է, որ Հայաստանը իր երրորդ մասի տունը չի։