Վանաձորի և Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի

Վանաձորի և Կապանի մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան, Ուսանողական, Շինարարների, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների,  ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ը`Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1, 1ա, Ռ.Մինասյան փողոցի թիվ 1, 2, 19 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: