Ինչո՞ւ է zvartnts.aero կայքը տեղեկացնում Կիև-Երևան չվերթերի մասին

Ինչո՞ւ է zvartnts.aero կայքը տեղեկացնում Կիև-Երևան չվերթերի մասին

Ուկրաինայում` փետրվարի 24-ից սկսված պատերազմով պայմանավորված, չեն իրականացվել Ուկրաինա-Հայաստան-Ուկրաինա երթուղով չվերթները։ 

Չնայած նրան, որ zvartnts.aero կայքում տեղեկացվում է, որ եղել են վերոնշյալ ուղղություններով չվերթները, բայց և նշվում է, որ դրանք չեղարկվել են։ Թե ինչու՞ է կայքը ցույց տալիս չվերթները մի պետությունում, որտեղ չեն գործում օդանավակայանները և չեն իրականացվում թռիչքներ, Hraparak.am-ը պարզաբանում ստացավ Զվարթնոցի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանից։

«zvartnts.aero կայքով երևում է, որ Կիև-Երևան և հակառակ ուղղություններով չվերթներ առաջիկա օրերին նույնպես նախատեսված են, սակայն նշված չվերթները ևս կչեղարկվեն, հաշվի առնելով, որ նախորդները նույնպես չեղարկվել են: Դա ոչ թե տեխնիկական խնդիր է, այլ այս պահի դրությամբ դեռևս տվյալ չվերթերի չեղարկում չենք ստացել, երբ որ չեղարկման մասին տեղեկանանք, կայքում դա կնշվի»,-ասաց Սաթենիկ Հովհաննիսյանը: