ՄԱԿ-ը ներկայացրել է ուկրաինացի փախստականների ճշգրիտ թիվը

ՄԱԿ-ը ներկայացրել է ուկրաինացի փախստականների ճշգրիտ թիվը

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում փախստական է դարձել 2,7 միլիոն ուկրաինացի։ Այս մասին հայտնում է «Европейская правда»-ն։ ՄԱԿ Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը նշել է, որ ուկրաինացի փախստականների թիվը կիրակի օրվա դրությամբ կազմել է 2 698 280 մարդ։ Լեհաստանն ընդունել է 1 655 503 փախստականի։ Մարտի 12-ի դրությամբ Հունգարիայում ապաստանել է 246206 փախստական, Սլովակիան՝ 195980 փախստական։