Երեկվա շուրջ երկու ժամ տևած «հարցազրույցի» չոր մնացորդը հետևյալն է

Երեկվա շուրջ երկու ժամ տևած «հարցազրույցի» չոր մնացորդը հետևյալն է

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  

«Երեկվա շուրջ երկու ժամ տևած «հարցազրույցի» չոր մնացորդը հետևյալն է: 
❗️«Արցախը Ադրբեջան է և վերջ»
❗️«Մենք փակում ենք ՀՀ երրորդ հանրապետության վերջին էջը» 
❗️«Անկախության հռչակագրում տեղ գտած դրույթներն այլևս կենսունակ չեն»:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ քաղաքական, անվտանգային , միջազգային սուբյեկտայնության և նույնիսկ սահմանադրականության տեսանկունից  վախճանվել է: Որքան էլ մեզ վրա «պողպատյա մանդատ», «օրենքի դիկտատուրա» և «անշեղ խաղաղության օրակարգ» կոչվող պոստուլատներ էին վաճառում, այն այլևս վախճանվել, է թե՛ օբյեկտիվ և թե՛ սուբյեկտիվ  հանգամանքների ծանրության արդյունքում:
ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ներկայիս ղեկավարի միակ գործառույթն այդ վախճանը ամրագրելն է և վերջ: Նա դա անում էր այդ ամենին հանրային պրոտեստանտ տրամադրութունների և հակազդող ռեսուրսի չեզոքացման մեթոդաբանությամբ և հետագա ավելի ցավոտ քայլերի արձագանքի մոնիտորինգով: Այժմ այդ ամենն արվում է շատ ուղիղ և անթագույց: Շարունակվող և արդեն բյուրոկրատացված բնույթ ունեցող հայկական շահի, ինքնիշխանության հանձնումը և պետականության գոնե ֆորմալության տոտալ արհամարանքը դրա ցայտուն օրինակն է: 
Նույնիսկ եթե այս իշխանությունը քաղաքականապես գոյատևի մինչև իր ժամկետի ավարտը, միևնույն է մնալու է որպես   ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ վախճանը մոտեցնող և ամրագրող իշխանություն: 
Բոլոր նրանք, ովքեր ունակ են քաղաքական միտք և բովանդակություն արտադրել պետք է հասկանան, որ վախճանի սկիզբն անշրջելիորեն դրվել է 2018 թվականի թավշյա  իշխանազավթմամբ և հընթացս գնացող բոլոր երևույթների սցենարային իրագործման մեկնարկի հիմքերը կրկին 2018-ում են: 
Երևույթներն առավել խորը պատկերացնողներն ու գնահատողները  պետք է գործեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ստեղծման իդեալների, ձգտումների և քաղաքական գործողությունների մշակման և իրագործման տիրույթում:
Թե առաջինները և, թե երկրորդներն  անելիք ունեն, աշխատանք ունեն, առաքելություն ունեն:Դրա անունն է միություն-պայքար-հաղթանակ:
P.S. ԽԱՐԱՆԸ, իշխանական մանդատով չի մաքրվելու»։