ԵՄ-ն կաշխատի Վրաստանի հետ, որպեսզի ստեղծվի արդյունավետ, հասանելի եւ արդարացի պետություն

ԵՄ-ն կաշխատի Վրաստանի հետ, որպեսզի ստեղծվի արդյունավետ, հասանելի եւ արդարացի պետություն

Եվրոպական Միությունը աշխատում է Վրաստանի հետ եւ կշարունակի դա անել, որպեսզի ստեղծվի արդյունավետ, հասանելի եւ արդարացի պետություն, որը պաշտպանում է իր քաղաքացիների իրավունքները եւ թեթեւացնում նրանց կյանքը։ Այն բանի համար, որպեսզի արդարադատությունը հասանելի դառնա բոլոր քաղաքացիների համար անկախ եկամուտներից, ԵՄ-ն աջակցել է, որպեսզի Վրաստանում ստեղծվի Իրավաբանական օգնության պետական ծառայությունը, որը ունի քսան գրասենյակներ ողջ երկրում, եւ արդեն անվճար իրավաբանական օգնություն է տրամադրել 330 հազար մարդու, ներառյալ՝ 150 հազար մարդու՝ դատական ներկայացուցչությամբ։

ԵՄ-ի օգնությամբ հինգ հազար դատավորներ, դատախազներ եւ բանտային եւ պրոբացիոն ծառայողներ․ ոստիկաններ, քննիչներ եւ պետական շահերի պաշտպաններ ու իրավաբաններ հատուկ կրթություն են ստացել, որպեսզի կարողանան բարձրացնել մասնագիտական որակավորումը եւ պաշտպանել վրացիների իրավունքները։ Փոքր քաղաքներում հատուկ կենտրոններ են բացվել, որոնք տրամադրում են պետական եւ բանկային ծառայություններ, անվճար ինտերնետ եւ ունեն նաեւ գրադարանային բաժիններ, որոնցից օգտվում են 90 հազար վրացիներ։