Բելառուսում մարտական պատրաստականության են բերվել երեք ռազմաբազաներ

Բելառուսում մարտական պատրաստականության են բերվել երեք ռազմաբազաներ

Բելառուսի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լիակատար մարտական պատրաստականության է բերվել երեք ռազմական բազա, եւ սկսվել է պահեստազորայինների հավաք՝ զորավարժությունների համար։

Մինսկում այս քայլը մեկնաբանում են որպես բազաների մարտունակության հերթական ստուգումներ, սակայն հասկանալի է, որ ներքաղաքական լարվածությունը եւ արտաքին հնարավոր ոտնձգություններն են հրետանային, տանկային ռեզերվի բազաների մարտական պատրաստականության բերելու իրական պատճառները։