Վերանորոգումից հետո քաղաքացիական թռիչքները Քաբուլի օդանավակայանում կարող են վերսկսվել 

Վերանորոգումից հետո քաղաքացիական թռիչքները Քաբուլի օդանավակայանում կարող են վերսկսվել 

Քաբուլի օդանավակայանում քաղաքացիական թռիչքները կարող են վերսկսվել այն բանից հետո, երբ օդանավակայանն իր ենթակառուցվածքներով հանդերձ՝ վերանորոգվի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հետ ունեցած հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

Ներկայումս, ըստ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարության, Քաբուլի օդանավակայանում վնասված են թռիչքա-վայրէջքային ուղիները, աշտարակները, տերմինալները։ Օդանավակայանը պետք է վերանորոգվի, քանի որ դրանից է կախված Աֆղանստան հումանիտար բեռների տեղափոխումը եւ մարդկանց տարհանումը։ Reuters-ը մանրամասնում է, որ Չավուշօղլուն չի բացառել, որ Turkish Airlines-ը նույնպես, երբ դա հնարավոր լինի, իրականացնի քաղաքացիական թռիչքներ Քաբուլի օդանավակայանից։