Մոսկվա-Նովոսիբիրսկ թռիչք կատարած օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Մոսկվա-Նովոսիբիրսկ թռիչք կատարած օդանավն արտակարգ վայրէջք է կատարել

Մոսկվա-Նովոսիբիրսկ ուղևորափոխադրող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Տյումենում՝ երկրորդ շարժիչի անսարքության պատճառով։ Այս մասին Ուրալի տրանսպորտային դատախազությունը հաղորդել է «РИА Новости»-ին։

Ինքնաթիռը պատկանում է ռուսական «S7 Airlines»-ին։ Վայրէջը կատարվել է տեղական ժամանակով ժամը 02:22-ին։ А-321 լայներում եղել է 197 ուղևոր, այդ թվում՝ 7 երեխա։