Ինչպես նիհարել 40 կիլոգրամ մեկ տարում

Ինչպես նիհարել 40 կիլոգրամ մեկ տարում

Բրիտանուհի Էմի Մենսը, ով մեկ տարում նիհարել է 40 կգ, StokeonTrent Live-ի հետ զրույցում բացահայտել է իր գրանցած հաջողության գաղտնիքը։ Նյուքասլի բնակչուհի Էմին նիհարել ցանկացողների խմբին միացել է անցյալ տարվա փետրվարին։ 31-ամյա կնոջ խոսքերով, նա այդ քայլին գնացել է հանուն իր 1,5 տարեկան դստեր։ «Ես հիմա գործնականում չեմ օգտագործում հաց, նաեւ ավելի շատ աղցաններ եմ պատրաստում»,- ասել է կինը, նշելով, որ արդյունքի հասել է կտրուկ կերպով իր սննդակարգը փոխելու արդյունքում։

Նախաճաշին կինը ուտում է մրգեր՝ յուղային մաս չպարունակող յոգուրտով։ Ճաշին ուտում է նախորդ օրվա ընթրիքից մնացածը՝ աղցանների մեծ չափաբաժնի հետ։ Արդեն երեկոյան՝ մակարոնից պատրաստված ճաշատեսակ՝ բանջարեղենի մեծ քանակությամբ զուգորդված։ Կիրակի օրերը ուտում է յուրքշիրյան պուդինգ, ժամանակ առ ժամանակ էլ կարող է իրեն թույլ տալ ուտել շոկոլադ։