ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ուոլթ Դիսնեյի ընտանիքին պատկանած ռանչոն

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Ուոլթ Դիսնեյի ընտանիքին պատկանած ռանչոն

Ռանչոն Վայոմինգի նահանգում, որը մինչ այդ պատկանել էր Ուոլթ Դիսնեյի ընտանիքին, վաճառք է հանվել 71 մլն դոլարով, տեղեկացրել է The Wall Street Journal թերթը։

«Յելոուսթոունյան ազգային պարկից 23 մղոն (մոտ 37 կիլոմետր) հեռավորությամբ գտնվող ռանչոն զբաղեցնում է մոտ 5 հազար ակր (2 հազար հեկտար) տարածք»,- պարբերականը մեջբերել է Hall and Hall իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Ջիմ Թեյլորի խոսքերը։ Նա ավելացրել է, որ տարածքը երեք կողմերից շրջապատված է լեռնագագաթներով, որոնք տեղանքը զարմանալիորեն մեկուսի են դարձնում։

Ինչպես տեղեկացրել է թերթը, ռանչոն մինչ այդ պատկանել է Ուոլթ Դիսնեյի ընտանիքին։

Ուոլթեր Էլայաս Դիսնեյը ամերիկացի մուլտիպլիկատոր է, պրոդյուսեր եւ ռեժիսոր։ Միկի Մաուսի եւ բազմաթիվ այլ մուլտհերոսների ստեղծողն է։ Ավելի քան 650 մուլտֆիլմերի պրոդյուսերն ու 120 մուլտֆիլմերի ռեժիսորը, The Walt Disney Company-ի հիմնադիրը։ Արժանացել է պատմության մեջ ամենաշատ «Օսկարների»՝ 22 մրցակցային (1933-1959, 1969-հետմահու), երեք պատվավոր (1933, 1939, 1942) եւ Իրվինգ Թալբերգի անվան մրցանակի (1942թ.)։

Այսօր The Walt Disney Company-ն աշխարհում զվարճությունների ամենախոշոր մեդիամիավորումներից է։ Դրա կազմի մեջ են մտնում մի քանի կինոստուդիաներ, մանկական հեռուստաալիքներ, հեռուստառադիոհեռարձակման ցանցեր, այգիների, ամառանոցների եւ ռեստորանների ցանց։