Վարչապետն է անձամբ որոշում կայացրել Ռուբեն Ռուբինյանի հետ կապված

Վարչապետն է անձամբ որոշում կայացրել Ռուբեն Ռուբինյանի հետ կապված

Այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովում հերթական նիստն է գումարվել։ 16 հարց է ընդգրկված այսօրվա նիստի օրակարգում։ Նիստի մեկնարկին ԱԺ «Հայաստան» խմակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց էր բարձացրել, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մասնակցում հայ-ադրբեջանական բանակցություններին։

«Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցող մարդ, գնում այսօր մասնակցում է Ադրբեջանի հետ բանակցություններին, ինչը ուղղակիորեն շաղկապում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները»,- ասել էր Մանուկյանը։ 

«Վաշինգտոնի բանակցություններում Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը անձամբ վարչապետի որոշումն է։ Կարծում եմ, որ այստեղ զարմանալու բան էլ չկա, քանի որ պրն Ռուբինյանը Ազգային ժողովի փոխխոսնակն է ու որևէ վատ բան չկա նրանում, որ նաև Ազգային ժողովն էլ է մասնակցում բանակցություններին։ Ի վերջո սա խորհդարանական հանրապետություն է ու փաստորեն Ռուբեն Ռուբինյանի դեմքով ԱԺ-ն էլ է մասնակցում»,- լրագրողների դիտարկումներին ի պատասխան ԱԺ-ում քիչ առաջ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Հարցին, թե արդյոք չի նշանակում, որ այս քայլով հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերությունները փոխկապակվում են, Եղոյանը արձագանքեց․ «Պրն Ռուբինյանի ներկայությունը ինքնին դա չի նշանակում։ Ոչ, չի նշանակում»։