Հայտնի է, թե երբ ՄԱԿ-ի դատարանում կքննվի Ադրբեջանի դեմ ՀՀ–ի ներկայացրած հայցը 

Հայտնի է, թե երբ ՄԱԿ-ի դատարանում կքննվի Ադրբեջանի դեմ ՀՀ–ի ներկայացրած հայցը 

Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի վերաբերյալ լսումների օր է նշանակել հոկտեմբերի 12-ը։  Այս մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, հինգշաբթի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ին, կանցկացնի «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի» (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառման գործով հանրային լսումներ», - ասված է դատարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանը հայցադիմում է ներկայացրել միջազգային իրավունքում ամրագրված իրավունքների պահպանման և պաշտպանության համար` «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի դրույթներին համապատասխան` կոչ անելով միջանկյալ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ: