Փաշինյանն ու Զելենսկին, Միշան ու Ռոբերտը

Փաշինյանն ու Զելենսկին, Միշան ու Ռոբերտը

Փաշինյանն ու Զելենսկին, Միշան ու Ռոբերտը

Արժեհամակարգով, մեթալիտետով տարբեր մարդիկ երբեմն հայտնվում են նույն թակարդում՝ գործելով միանման սխալներ, հայտնվելով «կոտրած տաշտակի» առաջ:

Փաշինյանը, Զելենսկին մինչև պատերազմներն ունեին բարձր վարկանիշներ, որոնք կարող էին կապիտալիզացնել՝ իրենց երկրներին բերելով կայուն խաղաղություն(Լավրովի պլան, Մինսկ-2-ի պայմանավորվածություններ), բայց նրանք գնացին «հերոսանալու» ճանապարհով՝ մահաբեր պատերազմների հետևանքով ավեր բերելով իրենց երկրներ:

Քոչարյանը, Սաակաշվիլին ամեն գնով իշխանությունը վերադարձնելու անհագ ցանկություն ունեին:

Միշան հավատում էր, որ Արևմուտքը դա կանի Վրաստանի ժողովրդի փոխարեն, Ռոբերտին թվում էր՝ հայ ժողովրդի վստահությունից շատ ավելին կարևոր է հյուսիսային իր ընկերոջ օրհնությունը:

Երկուսն էլ խաբվեցին. Արևմուտքին անօգուտ սպասող Միշան հեռացավ քաղաքականությունից՝ իր ազատության հույսը կապելով «կոռումպացված» Բիձինայի հետ: Ռոբերտը «թոշակի ձևակերպման» ճանապարհին է՝ սպասելով ոչ թե Մոսկվայի, այլ Փաշինյանի երաշխիքներին:

Հայաստանն ու Ուկրաինան դարձան Փաշինյանի ու Զելենսկու երևակայական պատրանքների զոհերը: Միշան ու Ռոբերտը մանրադրամի պես «զոհաբերվեցին» Ռուսաստանի ու Արևմուտքի կողմից...

Սուրեն Սուրենյանց