Պուտինը զայրացած է Էրդողանի վրա․ WSJ

Պուտինը զայրացած է Էրդողանի վրա․ WSJ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքը, ով առաջարկել է բանակցել հացահատիկի գործարքի երկարաձգման շուրջ, որից Ռուսաստանը դուրս է եկել հուլիսի 17-ին։ 
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագետների ու վերլուծաբանների խոսքերը։
Վերջին շաբաթներին Էրդողանը մեկ անգամ չէ, որ ասել է, որ ցանկանում է Պուտինի հետ խոսել համաձայնագրի երկարաձգման մասին, որը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկ արտահանել սևծովյան նավահանգիստներից։ 
Մինչ այժմ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց չեն ունեցել։ 

Դիվանագետների խոսքով՝ թուրքական իշխանությունները փորձում են այս հարցը լուծել Կրեմլի հետ հաղորդակցության այլ ուղիներով։

Ըստ WSJ-ի զրուցակիցների՝ Ռուսաստանը հրաժարվել է երկարաձգել հացահատիկի գործարքը այն բանից հետո, երբ Էրդողանը «զայրացրել է» Ռուսաստանի իշխանություններին։ 

Պարբերականը հիշեցնում է, որ հուլիսին Էրդողանը որոշեց Ուկրաինա վերադարձնել Ազովստալի պաշտպաններին, այդ թվում՝ Ազովի հրամանատարներին, որոնք Ռուսաստանի հետ պայմանագրով պետք է մնային Թուրքիայում մինչև պատերազմի ավարտը։ 

Բացի այդ, վերլուծաբաններն ու դիվանագետները նշել են, որ Էրդողանը հավանություն է տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելուն, ինչը ևս հարուցել է Մոսկվայի դժգոհությունը։