ԵՄ-ի ապագան չպետք է կառուցվի Ուկրաինայի պատճառով պարտքերի կույտերի վրա․ Օրբան

ԵՄ-ի ապագան չպետք է կառուցվի Ուկրաինայի պատճառով պարտքերի կույտերի վրա․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է հայտնվել պարտքի փոսում, եթե անմիտ կերպով աջակցի Ուկրաինային։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում։
Նա նաև հերքել է այն տեղեկությունը, որ Բուդապեշտը վետո է դրել Կիևին 18 միլիարդ եվրոյի չափով տրանշ հատկացնելու վրա։

«Սա ապատեղեկատվություն է։ Հունգարիան պատրաստ է երկկողմանի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Ոչ մի վետո, ոչ մի շանտաժ»,- ընդգծել է Օրբանը։
Հունգարիայի վարչապետը նաև քննադատել է այս խնդիրը պարտքի ավելացման միջոցով լուծելու գաղափարը։

Քաղաքական գործչի կարծիքով՝ Եվրոպայի հզոր ապագան պետք է կառուցվի ուժեղ անդամ երկրների, այլ ոչ թե «պարտքերի հսկայական կույտերի» վրա։