Ձերբակալվել է ՌԴ երկու քաղաքացի․ կասկածվում են լրտեսության մեջ

Ձերբակալվել է ՌԴ երկու քաղաքացի․ կասկածվում են լրտեսության մեջ

Ռուսաստանի երկու քաղաքացի է ձերբակալվել Ալբանիայում։ Նրանք կասկածվում են լրտեսության մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Նա մանրամասնել է, որ Ալբանիայի պաշտոնական մարմինները այս առնչությամբ դեռեւս մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ «Որեւէ տեղեկատվություն դիվանագիտական խողովակներով դեռեւս չենք ստացել։ Ռուսաստանի դեսպանատունը հայտ է ուղարկել Ալբանիայի ԱԳՆ, սակայն դեռ պատասխան չի ստացվել»,- ասել է Զախարովան, հավելելով, որ ռուսներից մեկը դիմել է ԱԳՆ՝ գանգատվելով, որ իրեն տեւական ժամանակ բերման ենթարկված պահելու եւ ոչ կոռեկտ վերաբերմունք իր հանդեպ ցուցաբերելու համար։ Վերջինս Ալբանիա մեկնել էր որպես տուրսիտ։ Զախարովան նաեւ նշել է, որ ըստ ամենայնի Արեւմուտքի հերթական քարոզչական շոուն է լինելու։