Հայտնի է Բայդեն-Պուտին հանդիպման վայրը

Հայտնի է Բայդեն-Պուտին հանդիպման վայրը

Շվեյցարիայի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ հունիսի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունենալու «Լա Գրանժ» վիլլայում։ «Պուտին-Բայդեն հանդիպումը կկայանա Ժնեւում, «Լա Գրանժ» վիլլայում՝ հունիսի 16-ին»,- ասված է շվեյցարական արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։