Արդեն հիմա պարզ է, որ պատվաստանյութերի հակազդեցությունը վերջին նոր շտամների վրա թույլ է

Արդեն հիմա պարզ է, որ պատվաստանյութերի հակազդեցությունը վերջին նոր շտամների վրա թույլ է

Ողջ երկրագնդով մեկ արձանագրվում է COVID-19-ի հիվանդացության աճ։ Հնդկաստանում աղետ է․ այնտեղ մեկ շաբաթվա ընթացքում կան 2 միլիոնից ավելի վարակվածներ, գիտնականները խոսում են նոր ու հզոր հնդկական շտամի՝ «երկակի մուտանտի մասին». Այս և մյուս շտամների գոյությունը գիտնականներին ստիպում է խորհել՝ իսկ արդյոք արդյունավետ կլինի՞ պատվաստումը, իսկ եթե ոչ, որքանո՞վ է հնարավոր COVID-19.-ի նոր հզոր ալիքը։ Այն մասին, թե ինչ է այսօր կատարվում կորոնավիրուսի հետ, «Лента.ру»-ն զրուցել է Ջորջ Մեյսոնի անվան համալսարանի համակարգային կենսաբանության դոկտոր, պրոֆեսոր և ՌԴ ԳԱԱ  բժշկագենետիկական կենտրոնի ավագ գիտաշխատող Անչու Բարանովայի հետ։ 

-Ի՞նչ է հիմա կատարվում վիրուսի մուտացիաների հետ։ Արդյո՞ք Ուհանի՝ չինական տարբերակն այլևս անճանաչելի է։

-Վիրուսն այսօր բազմադեմ է և բազմաձեւ։ Մեզ մոտ կա բրիտանական տարբերակը, որը պարզվեց՝ այնքան էլ սարսափելի չէ։ Պարզապես, մյուսների հետ համեմատած՝ այն ավելի արագ է տարածվում։ Կա բրազիլական տարբերակը, որը անգամ մինչև վերջ բնութագրված չէ, բայց վախենալու է թվում։ Հարավամերիկյանը, որը ասոցացվում է կրկնավարակի առավել մեծ վտանգի հետ։ Կան նաև «տնական» բազում շտամներ՝ կալիֆորնիականը, սիբիրյանը և այլք։ Բայց մինչև վերջ հստակ չէ, դրանք քիչ թե շատ պաթոգեն են, թե ոչ։ Որքանով այս շտամները կարող են խուսափել արդեն գոյություն ունեցող պատվաստանյութերից, այս հարցում ևս մինչև վերջ որևէ հստակություն չկա։
Այն պարզ պատճառով, որ որեւէ նոր շտամի նորմալ բնութագրիչների համար պետք է լիազորագրված լաբորատորիաների մասնակցությունը․ լաբորատորիաներ, որոնք ունակ են աշխատել «վայրի կորոնայի», այլ ոչ թե հատուկ մշակված պսևդովիրուսի հետ։ Ինչպես նաև պատվաստանյութի արտադրողների։ Պետք է գնահատել, թե որքանով  են պատվաստում ստացածների արյան պլազմաներն ունակ չեզոքացնելու վիրուսի տարբերակներից յուրաքանչյուրը։ Ցանկալի բնական վիրուսներից ողջ շարքը գնահատել տասնյակ շիճուկների ընտրության մեջ։ Աշխարհում շատ չեն լաբորոտորիաները, որտեղ կարելի է անցկացնել նմանատիպ հետազոտություններ։
Արդեն հիմա պարզ է, որ պատվաստանյութերի հակազդեցությունը վերջին նոր շտամների վրա թույլ է, թեպետ զրոյական չէ։Կկրճատվի նաև ստանդարտ  SARS-CoV-2-ով վարակվածների իմունիտետի պահպանման «պատուհանը»։ Եթե հիմա այն միջինը վեց ամսվա համար է, ապա նոր շտամների դեպքում իմունիտետը կդիմանա 3-4 ամիս։

-Այսօր գիտնականները ամենավտանգավորն անվանում են հնդկական շտամը, քանի որ այն «երկակի մուտանտ»է ։ Դա ի՞նչ է։

-Երկակի մուտացիան կարող է իրականացվել երկու եղանակով։ Առաջին տարբերակ․ պարզապես հերթականությամբ առաջացել է մեկը, ապա՝ երկրորդը։ Սա ստանդարտ ձև է, բավականաչափ դանդաղ։ Բայց կա նաև արագը, երբ մեկ բջիջ են ներթափանցում 2 վիրուս, իրար հետ փոխանակում РНК -օ մասնիկներ, և, բնականաբար, ստանում ենք երկու մուտացիաներով հիբրիդային տարբերակը։