ՀՌԱՀ-ի Տիգրան Հակոբյանի դուստրը նշանակվել է Արգենտինայում կցորդ

ՀՌԱՀ-ի Տիգրան Հակոբյանի դուստրը նշանակվել է Արգենտինայում կցորդ

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանի դուստրը՝ Անի Հակոբյանը, նշանակվել է Արգենտինայում ՀՀ հյուպատոսարանում որպես կցորդ։ Թե որքանով կապ ունի հոր գործոնը դստեր առաջխաղացման հարցում, դժվար է ասել։

Համենայնդեպս, ԱԳՆ-ից հաստատելով տեղեկությունը՝ ասացին, որ Անի Հակոբյանը իրենց դիվանագետներից է, մասնավորապես` մի քանի տարի է՝ ԱԳՆ Եվրոպայի վարչությունում որպես դիվանագետ է աշխատում, և հիմա ռոտացիոն կարգով նշանակվել է Արգենտինայում հյուպատոս։

Ասացին՝ սա բնականոն գործընթաց է, որևէ արտառոց բան չկա այստեղ։