90-ականների բանդիտները իրենց նիզակները թաղել են ու գնացել են ապրելու Մերձմոսկովյան շրջանում

90-ականների բանդիտները իրենց նիզակները թաղել են ու գնացել են ապրելու Մերձմոսկովյան շրջանում

«Լենինգրադ» և «Ելոչնիե իգրուշկի» խմբի արտիստ Ստաս Բարեցկին պատմել է այն մասին, թե  ինչպես են այսօր Մերձմոսկովյան շրջանում ու Սանկտ Պետերբուրգում ապրում 90-ականների քրեական հեղինակությունները։ Այս մասին հաղորդում է «Говорит Москва» ռադիոալիքը։ Շոումենը հայտարարել է, որ մերձմոսկովյան Միտիշչի, Պոդոլսկ, Լյուբերցի թաղամասերի քրեական պատմությունը դեռ ավարտված չէ։

«Այն ժամանակ բանդիտները իրենց նիզակները թաղեցին Մերձմոսկովյան շրջանում, որ մի բան այն չլինելու դեպքում աշխատեն Մոսկվայում։ Նույնը՝ Պիտերում և հիմա Մոսկովյան ու Լենիգրադյան շրջանները ամենաքրեականացվածն են», - վստահեցրել է Բարեցկին։ Նրա նկարագրությամբ՝ մեծ քաղաքների շուրջ ձրավորված են «հանցագործների անկլավներ», որոնք որպես քող օգտագործում են լեգալ բիզնեսը, բայց իրականում շարունակում են զբաղվել քրեական գործունեությամբ։

Հիշեցնենք, որ 90-ականների սերնդի մի քրեական հեղինակություն՝ Բարդանով ազգանունով, երեքշաբթի օրը մերձմոսկովյան էլիտար Նոր Վեշկի թաղամասի իր քոտեջից կրակ էր բացել իրավապահների վրա։

Շոումենը հայտարարել էր, որ ճանաչել էր միտիշչինյան հրձիգ Վլադիմիր Բարդանովին։ «Չեմ ասի, որ ընկերներ էինք, բայց իրեն գիտեի, բավական լուրջ «քեռի» է՝ 90 -ականներից», - Բարեցկին ենթադրել է, որ Բարդանովը .զբաղված է եղել մութ գործերով, իսկ նրա քայլը որակել նրանով, որ կորցնելու բան չունի։

Բարդանովն էլ, որ նաև սգո ծառայություն ունի, ավելի վաղ հայտարարել էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեի աճյունի գողության մասին։