Թեհրանն ու Էր Ռիադը վերականգնում են դիվանագիտական կապերը

Թեհրանն ու Էր Ռիադը վերականգնում են դիվանագիտական կապերը

Էր Ռիադում Իրանի դեսպանատունը, գլխավոր հյուպատոսությունը և Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչությունը վերսկսել են իրենց աշխատանքը։

Այս մասին IRIB-ին ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին։

«Իրանի Իսլամական Հանրապետության երեք ներկայացուցչություններ՝ դեսպանատունը Էր-Ռիադում, գլխավոր հյուպատոսությունը և Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպությունում Իրանի ներկայացուցչությունը սկսել են աշխատել սովորականի պես»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Քանաանին նշել է, որ սա ներկայացուցչությունների աշխատանքի վերսկսման միայն առաջին փուլն է և հույս է հայտնել, որ դրանք կսկսեն ամբողջությամբ աշխատել ավելի վաղ նշված ժամկետներում։